
Երբ արհեստը դառնում է արվեստ...
Սա մի փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպես են երազանքներն իրականանում, եթե իսկապես շա՜տ-շատ ուզում եք...
Ես ձեզնից մեկն եմ. մարդ, ով ուղղակի մի օր որոշեց ստեղծել իրենը:
Որպես կին ես իմ առջև խնդիր դրեցի՝ դարեր շարունակ ժառանգած մեր ձեռագործ աշխատանքը վերածել արվեստի և դարձնել արժեք ամբողջ աշխարհի համար:
Մասնագիտությամբ լինելով կոմպոզիտոր՝ ես որոշեցի ստեղծագործել և ստեղծել ոչ միայն երգեր, այլ նաև ձեռագործ պայուսակներ: Պայուսակները թարմություն և նորություն էին հայկական շուկայի համար:
Յուրաքանչյուր մոդել ստեղծվում է ձեռքով՝ մանրակրկիտ և անհատական մոտեցմամբ:
Յուրաքանչյուր ապրանք եզակի է. այն կրկնել հնարավոր չէ:
Ապրանքանիշն արդեն տարածված է ամբողջ աշխարհում՝ շարունակելով ամրապնդել հայկական արվեստը՝ աշխարհի տարբեր անկյուններում:
Ես իմ սրտի մի փոքր մասը դնում եմ իմ պատրաստած յուրաքանչյուր պայուսակի մեջ:
Եվ եթե ձեզ հետաքրքիր է՝ ԴԱՅԱՆ-ը մայրիկիս իսկական ազգանունն է:
Կարծիքներ
մեր հաճախորդներից
