Դեպի սկիզբ

Գաղտնիության քաղաքականություն

Ով ենք մենք

Մեր կայքն է՝ https://dayancrafts.com/ Dayan բրենդը հիմնադրվել է 2016 թվականին` Անժելա Դայանի կողմից։ Լինելով կոմպոզիտոր, Անժելան որոշեց ստեղծել ոչ միայն երգեր, այլ նաև ձեռագործ պայուսակներ։ DAYAN պայուսակները թարմություն և նորություն բերեցին հայկական ձեռագործ արվեստ։ Յուրաքանչյուր մոդել ստեղծվում է բացառապես ձեռքով, յուրահատուկ է և չի կրկնվում։ Բրենդը վստահ քայլերով գրավում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ձեռագործ արվեստը գնահատողների սրտերը։
Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն: Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`
  • Սպասարկում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին
  • Ձեզ տեղեկացնելու համար Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար:
Dayanbrands.com-ն ապահովում և երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին: Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն Dayancrafts.com կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ: Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

ՏԵՂԵԿԱՆԻՇՆԵՐԻ (COOKIES) ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Dayancrafts.com կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: