Դեպի սկիզբ

Առաքում և հետվերադարձ

Ով ենք մենք

Մեր կայքն է՝ https://dayancrafts.com//. Dayan բրենդը հիմնադրվել է 2016 թվականին` Անժելա Դայանի կողմից։ Լինելով կոմպոզիտոր, Անժելան որոշեց ստեղծել ոչ միայն երգեր, այլ նաև ձեռագործ պայուսակներ։ DAYAN պայուսակները թարմություն և նորություն բերեցին հայկական ձեռագործ արվեստ։ Յուրաքանչյուր մոդել ստեղծվում է բացառապես ձեռքով, յուրահատուկ է և չի կրկնվում։ Բրենդը վստահ քայլերով գրավում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ձեռագործ արվեստը գնահատողների սրտերը։

ԱՌԱՔՈՒՄ

• Երևանի քաղաքի կենտրոնում առաքումն արժե 1000 դրամ և տևում է 1 օր՝ ապրանքի առկա լինելու դեպքում և մինչև 10 օր՝ պատվիրելու դեպքում: • Կայքում գործում է նաև «Ինքնաառաքում»: Դուք կարող եք չպատվիրել որևէ առաքում և աշխատանքային օրերին 10:00-18:00 ք.Երևան, Բաղրամյան 1 հասցեից ԱՆՎՃԱՐ ինքնուրույն վերցնել Ձեր պատվերը: • Հայաստանի և Արցախի տարածքում փոստով առաքումներն անվճար են: • Բոլոր ապրանքները փաթեթավորված են այնպես, որ կանխեն որևէ վնաս: Եթե նկատում եք, որ փաթեթավորումը վնասված է, ձեր փաթեթը հասնելուց հետո տեղեկացրեք մեզ: • Բոլոր պատվերներն ընդունվում են միայն կանխավճարի դեպքում: • Միշտ կարող եք պատվիրել անվանական և անհատական փաթեթավորում • dayancrafts.com-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել ապրանքների գինը և առաքման վճարները ՝ առանց նախնական ծանուցման:

ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁ

• Ապրանքը կարող է հետ վերադարձվել միայն թերություն ունենալու դեպքում՝ նախնական վիճակում: • Խնդրում ենք ամեն ինչ ստուգել ձեր գնումները ստանալուն պես և համոզվեք, որ դրանք գտնվում են աշխատանքային վիճակում: • Եթե ստացված ապրանքն ունի թերություն, խնդրում ենք գրեք հետևյալ հասցեով ՝ info@dayancrafts.com, և մենք կլուծենք ձեր խնդիրը հնարավորինս արագ: • Դուք չեք կարող փոխանակել կամ հետ վերադարձնել ապրանքը՝ առանց հիմնավոր պատճառի: Որոշումը փոխելը պատճառ չէ հետ վերադարձ կամ փոխանակում իրականացնելու համար: