Դեպի սկիզբ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ով ենք մենք

Մեր կայքն է՝ https://dayancrafts.com//.

Dayan բրենդը հիմնադրվել է 2016 թվականին` Անժելա Դայանի կողմից։ Լինելով կոմպոզիտոր, Անժելան որոշեց ստեղծել ոչ միայն երգեր, այլ նաև ձեռագործ պայուսակներ։ DAYAN պայուսակները թարմություն և նորություն բերեցին հայկական ձեռագործ արվեստ։ Յուրաքանչյուր մոդել ստեղծվում է բացառապես ձեռքով, յուրահատուկ է և չի կրկնվում։ Բրենդը վստահ քայլերով գրավում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ձեռագործ արվեստը գնահատողների սրտերը։

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳ

• Ապրանքը կարող է հետ վերադարձվել միայն թերություն ունենալու դեպքում՝ նախնական վիճակում:
• Խնդրում ենք ամեն ինչ ստուգել ձեր գնումները ստանալուն պես և համոզվեք, որ դրանք գտնվում են աշխատանքային վիճակում:
• Եթե ստացված ապրանքն ունի թերություն, խնդրում ենք գրեք հետևյալ հասցեով ՝ info@dayancrafts.com, և մենք կլուծենք ձեր խնդիրը հնարավորինս արագ:.
• Դուք չեք կարող փոխանակել կամ հետ վերադարձնել ապրանքը՝ առանց հիմնավոր պատճառի: Որոշումը փոխելը պատճառ չէ հետ վերադարձ կամ փոխանակում իրականացնելու համար:

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Dayancrafts.com-ում վճարումը կարելի է իրականացնել երեք եղանակով` առցանց, բանկային փոխանցմամբ կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են AmeriaBank, TelCell և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները:

Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով:

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՆԱՄԱԿՆԵՐ (ՍՊԱՄ)

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ Dayancrafts.com-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Dayancrafts.com-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք Dayancrafts.com-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: Dayancrafts.com-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@dayancrafts.com հասցեին:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Dayancrafts.com-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Dayancrafts.com ապրանքանիշն առանց թույլտվության: Կայքում տեղ գտած ապրանքները հեղինակային աշխատանքներ են, և թե՛ կայքի նկարները, թե՛ հենց աշխատանքների գաղափարներն օգտագործելն արգելվում է:

Եթե Դուք հետաքրքրված եք Dayancrafts.com կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել Dayancrafts.com՝ նամակ ուղարկելով info@Dayancrafts.com հասցեին:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Dayancrafts.com-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Dayancrafts.com ©2020 – Բոլոր իրավունքները պաշտպանված են: